Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումն անհրաժեշտություն է տարածաշրջանի համար

ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումն անհրաժեշտություն է տարածաշրջանի համար
23.04.2014 | 13:44

ՈՒկրաինայի իրադարձությունները պահանջում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: Դիվանագետը նշել է, որ Ղրիմի իրադարձությունները ընդգծում են ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման անհրաժեշտությունը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անկայունության աղբյուր է հանդիսանում կովկասյան տարածաշրջանում: Հակամարտության լուծումը ձեռնտու է ողջ տարածաշրջանին»,-ըստ ադրբեջանական apa.az-ի՝ ասել է Մորնինգսթարը:

Դիտվել է՝ 757

Մեկնաբանություններ